METMOD-ը հարթակ է, որը մեկ վայրում միավորում է հայկական զարդերի դիզայներների և բրենդների։
Տարբեր դիզայներներ, տարբեր նյութեր, տարբեր մոտեցումներ՝ մեկ հարթակում։ Այստեղ կարող եք գտնել ինչպես պարզ ու զուսպ, այնպես էլ ավելի փորձարարական և քանդակային զարդեր՝ յուրաքանչյուրն իր բնույթով ու պատմությամբ։
Հարթակը ստեղծվել է, որպեսզի հայ դիզայներներն ու բրենդները կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը, իսկ այցելուները՝ հեշտությամբ բացահայտել և ձեռք բերել դրանք։
METMOD-ը մարդկանց մասին է, ովքեր ստեղծում են այս զարդերը, նրանց գաղափարների և այն մարդկանց մասին, ովքեր ընտրում են դրանք կրել։
Մենք կարևորում ենք այն դիզայներներին, ովքեր հետևում են իրենց սեփական գաղափարներին՝ ոչ թե թրենդներին, և ստեղծում են յուրահատուկ, մտածված ու որակով պատրաստված զարդեր։ Յուրաքանչյուր զարդ արտահայտում է իր հեղինակի անհատական մոտեցումն ու վարպետությունը։
Զարդը կարող է լինել ավելին, քան պարզապես աքսեսուար։ Մենք սիրում ենք զարդեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում, կոտրում են սովորական պատկերացումները և հնարավորություն տալիս ազատորեն փորձել ու գտնել սեփական ոճը։
Չկա հագնվելու, զարդ կրելու կամ գեղեցկությունը ընկալելու մեկ ճիշտ ձև։ METMOD-ը ստեղծվել է տարբեր ճաշակների, ոճերի ու ինքնարտահայտման ձևերի համար:
Բացահայտեք նոր սերնդի հայ դիզայներներին և նրանց ստեղծած ժամանակակից զարդերը՝ տարբեր գաղափարներով, նյութերով, ձևերով ու սեփական ձեռագրով։