Անվճար առաքում Երևանում · Վճարում դրամով

Հաճախ տրվող հարցեր

Ոչ։ METMOD-ը ներկայումս առցանց հարթակ է և ֆիզիկական խանութ չունի։ Բոլոր պատվերները կարող եք կատարել մեր կայքի միջոցով։

METMOD-ը ներկայացնում է Հայաստանում գործող հայկական բրենդների և անկախ դիզայներների զարդերն ու աքսեսուարները։ Մեր հարթակում մեկտեղված են ժամանակակից հայկական դիզայնն ու ստեղծագործական աշխատանքները։

Զարդերի և աքսեսուարների համար ստանդարտ երաշխիք չի տրամադրվում։ Այնուամենայնիվ, եթե զարդի հետ կապված որևէ խնդիր առաջանա, կարող եք կապվել մեզ հետ։ Մենք կուսումնասիրենք խնդիրը և կփորձենք առաջարկել անհատական լուծում։

Ժամացույցների համար գործում է 1 տարվա երաշխիք, եթե խնդիրը չի առաջացել արտաքին ազդեցության, սխալ օգտագործման կամ պատահական վնասման հետևանքով։

Այո։ Ձեր անձնական տվյալները պաշտպանված են METMOD-ում հաշիվ ստեղծելիս կամ պատվեր կատարելիս։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը։

Մենք ընդունում ենք Visa, MasterCard, Idram, American Express, ArCa և METMOD նվեր քարտեր։

Պատվերը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում կարող եք դիմել ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու համար։

Հիգիենայի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետևյալ ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը ունի թերություն.

  • Ականջօղեր
  • Անհատականացված կամ փորագրությամբ զարդեր
  • Պատվերով պատրաստված ապրանքներ
  • Նվեր քարտեր
  • Վերջնական զեղչով կամ հատուկ վաճառքի շրջանակում ձեռք բերված ապրանքներ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Վերադարձի և փոխանակման քաղաքականությանը։

Այո։ Մենք իրականացնում ենք առաքում ամբողջ Հայաստանի տարածքում, ինչպես նաև միջազգային առաքում։

Առաքում Հայաստանում՝

  • Անվճար առաքում ամբողջ Հայաստանի տարածքում
  • Երևանում՝ սովորաբար 1 օրվա ընթացքում
  • Մարզեր՝ 1–3 օր

Միջազգային առաքում՝

  • Ստանդարտ միջազգային առաքման արժեքը՝ $30
  • Միջազգային պատվերներն ուղարկվում են ՀայՓոստի միջոցով
  • Առաքման ժամկետը սովորաբար 15–25 օր է՝ կախված ստացող երկրի գտնվելու վայրից։

Պատվերը կարող եք կատարել մեր կայքում ցանկացած ժամի։

Պատվերների առաքումն իրականացվում է 14:00-ից 20:00-ն։ Երևանում պատվերները սովորաբար առաքվում են պատվերը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Հայաստանի այլ մարզեր պատվերների առաքումը սովորաբար իրականացվում է 1–3 օրվա ընթացքում։

Այո, սակայն չեղարկման պայմանները կախված են ապրանքի տեսակից։

  • Առկա ապրանքներ․ պատվերը կարող եք չեղարկել մինչև դրա առաքումը։
  • Պատվերով պատրաստվող ապրանքներ․ պատվերը կարող եք չեղարկել պատվերը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում։ 24 ժամից հետո պատվերը կարող է արդեն անցած լինել պատրաստման փուլ և այլևս չեղարկվել։

Այո՛։ Եթե մոռացել եք Ձեր հաշվի գաղտնաբառը, այն կարող եք վերականգնել մուտքի էջում գտնվող «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» տարբերակի միջոցով։

Զամբյուղ
Զամբյուղում ապրանքներ չկան։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.