Անվճար առաքում Երևանում · Վճարում դրամով

METMOD-ի մասին

METMOD-ը հարթակ է, որը մեկ վայրում միավորում է հայկական զարդերի դիզայներների և բրենդների։

Տարբեր դիզայներներ, տարբեր նյութեր, տարբեր մոտեցումներ՝ մեկ հարթակում։ Այստեղ կարող եք գտնել ինչպես պարզ ու զուսպ, այնպես էլ ավելի փորձարարական և քանդակային զարդեր՝ յուրաքանչյուրն իր բնույթով ու պատմությամբ։
Հարթակը ստեղծվել է, որպեսզի հայ դիզայներներն ու բրենդները կարողանան ներկայացնել իրենց աշխատանքը, իսկ այցելուները՝ հեշտությամբ բացահայտել և ձեռք բերել դրանք։

METMOD-ը մարդկանց մասին է, ովքեր ստեղծում են այս զարդերը, նրանց գաղափարների և այն մարդկանց մասին, ովքեր ընտրում են դրանք կրել։

Ինչի համար ենք մենք հանդես գալիս

METMOD-ի արժեքները։

Խիզախություն

Ստեղծագործեք առանց զիջումների։

Մենք կարևորում ենք այն դիզայներներին, ովքեր հետևում են իրենց սեփական գաղափարներին՝ ոչ թե թրենդներին, և ստեղծում են յուրահատուկ, մտածված ու որակով պատրաստված զարդեր։ Յուրաքանչյուր զարդ արտահայտում է իր հեղինակի անհատական մոտեցումն ու վարպետությունը։

Փորձարկում

Դուրս սովորականից։

Զարդը կարող է լինել ավելին, քան պարզապես աքսեսուար։ Մենք սիրում ենք զարդեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում, կոտրում են սովորական պատկերացումները և հնարավորություն տալիս ազատորեն փորձել ու գտնել սեփական ոճը։

Ազատություն

Քո ոճը՝ քո կանոններով։

Չկա հագնվելու, զարդ կրելու կամ գեղեցկությունը ընկալելու մեկ ճիշտ ձև։ METMOD-ը ստեղծվել է տարբեր ճաշակների, ոճերի ու ինքնարտահայտման ձևերի համար:

Բրենդներ

Հայ դիզայներներ

Բացահայտեք նոր սերնդի հայ դիզայներներին և նրանց ստեղծած ժամանակակից զարդերը՝ տարբեր գաղափարներով, նյութերով, ձևերով ու սեփական ձեռագրով։

Անկախ դիզայներներ
0 +
Ձեռագործ իրեր
0 +
Տարիների ընթացքում կազմակերպված
0
Ստեղծված Հայաստանում
0 %
Զամբյուղ
Զամբյուղում ապրանքներ չկան։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.